Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Հայկական գումարտակը մեր դեմ կիրառվող քարոզչական խայծ է»

Հոկտեմբեր 29,2019 14:02

«Չեմ  կարծում, թե Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ ուժերի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ իրականության մեջ Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն` 30 %, որովհետեւ ամեն դեպքում Սիրիա-Թուրքիա սահմանագծի ողջ հատվածը, որը նախատեսված էր թուրքական վերահսկողության տակ առնել, չհաջողվեց»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով  քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա ձեւակերպմամբ, թուրքերը ներկայումս գերակայում են սահմանագծի կտրտված հատվածներում, Թուրքիան հատվածական հարձակումներով է կարողացել լուծել իր խնդիրը` տեղային մակարդակներով:

Ինչ վերաբերում է Իրանի ներկայությանը Սիրիայում, Վարդան Ոսկանյանի խոսքերով. «Ակնհայտ է, որ իրանցիներն ունեն թե դիվանագիտական կարեւոր լծակներ` ազդելու այս գործընթացի վրա, թե հողի վրա ներկայություն, նաեւ ռազմական ներկայություն: Կան իրանամետ զինված խմբավորումներ, որոնք մարտական գործողությունների են մասնակցում»:

Արեւելագետը փաստում է, որ քրդերը իրանական ժողովուրդներից մեկն են, իսկ Իրանն իր արտաքին քաղաքական գործիքակազմում կիրառում է թե՛ շիայական իսլամի գործոնը, թե՛ ազգայնականությունը, ինչը  նշանակում է, որ իրանցիներն ունեն բազմաթիվ լծակներ ազդելու իրավիճակի վրա: Նա անդրադարձավ նաեւ Ադանայի համաձայնագրին:

Ըստ էության, որեւէ խնդիր այս խոշոր տարածաշրջանում, արեւելագետի համոզմամբ, առանց իրանցիների ներկայության չի կարող լուծվել, մանավանդ իրանցիներն ունեն բազմաթիվ արբանյակներ, որոնք գործող են Մերձավոր Արեւելյան տարածաշրջանում՝ թե՛ Սիրիայում, թե՛ Աֆղանստանում. «Էլ չխոսենք Իրաքի մասին, որ Իրանի թեեւ ոչ ճանաչված, բայց,  ըստ էության, շարունակությունն է»:

 Մանրամասն` տեսանյութում

Վարդան Ոսկանյանը խոսեց նաեւ հայկական գումարտակի մասին. «Դա քարոզչական խայծ է, որը շարունակում է կիրառվել մեր դեմ: Իրականության մեջ մենք գործ ունենք մի քանի խաղացողների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահը… Եթե այս չակերտավոր գումարտակի ներկայությունը նպատակ է հետապնդում ապահովել քարոզչական աջակցություն Հայաստանից եւ հայությունից, թուրքական տեսանկյունից նայելիս, ակնհայտ է դառնում, որ դա կարող է օգտագործվել եւ օգտագործվում է մեր դեմ… Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, որ հայերը մշտապես եղել են Քրդստանի Բանվորական կուսակցության կազմում եւ մի շատ տարօրինակ հայտարարություն հնչեց` որտեղ ահաբեկչություն կա, այնտեղ հայեր կան: Ես կարծում եմ, որ սրան պետք էր արձագանքել նաեւ պաշտոնական մակարդակով ու շատ խիստ»:

Արեւելագետը շեշտեց, որ ամեն նման ներխուժումից ոգեւորված` ադրբեջանական կողմը քարոզչական տիրույթում խոսում է տիպաբանական ընդհանրությունների մասին, մինչդեռ Արցախն ու Սիրիան որեւէ տիպաբանական նմանություն չունեն:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031