Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը հատուկ է բռնապետության արդյունքում կեղեքված հասարակություններում, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ. «ԼՈՒՅՍ»-ի վերլուծությունը

Հոկտեմբեր 29,2019 13:54

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ» անվանումը կրող վերլուծությունը:

ՀՀ կառավարության կողմից 2019 թ. հոկտեմբերի 10-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է  2020 թ. առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով:

Այդպիսի հանձնաժողովները ժամանակավոր, արտադատական փաստահավաք մարմիններ են, որոնք իրականացնում են փաստերի հավաքագրում անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կամ մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային և կոպիտ խախտումների վերաբերյալ: Մեծամասամբ նմանատիպ հանձնաժողովներ են ստեղծվել քաղաքացիական պատերազմների և բռնապետության արդյունքում քայքայված հասարակություններում, օրինակ` Էկվադորում, Քենիաում, Մավրիկիոսում, Սողոմոնյան կղզիներում և Տոգոյում:

Վերլուծությունը ներկայացնում է միջազգային պրակտիկայում նմանատիպ հանձնաժողովների ստեղծման համար պատճառ հանդիսացած հանգամանքները, հանձնաժողովների ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լույսի ներքո ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փաստահավաք հանձնաժողովի մոդելը:

Ամբողջական հրապարակումը կարող եք գտնել հետևյալ հղումով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031