Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի գաղտնի հրամանով Ռոմանոս Պետրոսյանն էլ է ամեն ամիս պարգեւավճար ստանում

Հոկտեմբեր 29,2019 13:27

«Վարչապետը այդ մասին մանրամասն պարզաբանում տվել է, վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանման մեջ էլ կար անդրադարձ կառավարության անդամների՝ նախարարների, փոխնախարարների ու մարզպետների մասով։ Սրա հետ կապված այլ ավելացնելու բան չունեմ։ Քանի որ ընթացակարգային առումով շրջանառվել է գաղտնի փաստաթղթով, հետեւաբար, որեւէ գաղտնի փաստաթուղթս ես ի պաշտոնե իրավունք չունեմ բացահայտել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Լրագրողները մարզպետից հետաքրքրվում էին վարչապետի գաղտնի հրամանով բարձրացած աշխատավարձերի, այդ թվում նաեւ մարզպետների եւ փոխմարզպետների աշխատավարձերի մասին, որոնք պարգեւավճարների տեսքով են եղել: Ռոմանոս Պետրոսյանը չի հերքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով ինքն էլ է ամեն ամիս պարգեւատրվում, բայց նաեւ այն կարծիքին չէ, որ իրենք ինչ-որ բան հանրությունից գաղտնի են անում: Ասաց, օրինակ, հայտարարագրում են իրենց եկամուտները, ուստի դա տեսանելի է լինելու։

Ռոմանոս Պետրոսյանն իր մասով չի կիսում պետական ապարատի աշխատակիցների այն դժգոհությունները, թե պարգեւավճարներ ստանում են միայն նախարարների, մարզպետների մտերիմները: «Պարգևավճարը ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նշեմ նաև, որ անցյալ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են: Օրինակ՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ, ՍԱՊԿ-ները և այլն։ Միայն այն հաստատությունները և բուժհաստատությունների մի փոքր հատվածի չի ստացել պարգևավճար, որտեղ եղել են ֆինանսական բաց ու վնասով են աշխատել, չեն պարգևատրվել։ Պարգևավճար ստացել են շուրջ 3200-300 աշխատակից»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին`իսկ արդյոք բարձր վարձատրությունն անդրադարձել է կամ հաջորդել է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, Կոտայքի մարզպետը պատասխանեց, իր գնահատմամբ, փաստերով. «Այս պահին Կոտայքի մարզում կառուցվում ու հիմնանորոգվում է շուրջ տասը մանկապարտեզ, ավելին՝ երեք խոշոր համայնքում զրոյից է մանկապարտեզ կառուցվում։ Կոտայքի մարզում նախագծային փուլ են մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենքեր, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի նվազման շրջանակում բյուջեի միջոցներով ևս երկու խոշորագույն դպրոց՝ Հրազդանում ու Աբովյանում, պետք է ամբողջովին քանդել ու նոր դպրոցներ կառուցել եւ այլն»:

Մարզպետը հավելում է, որ այս աշխատանքների համար, հավելյալ գումարներ պետական բյուջեից չեն տրամադրվել. «Արվել է սեփական բյուջեի խնայողությունների հաշվին: Այսինքն՝ պետությունը հավելյալ լումա այս գործընթացների չի ներգրավել, սա արդյունավետ կառավարման արդյունք է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031