Լրահոս
Օրվա լրահոսը

Քա­ղա­քա­կան ու­ժե­րը, պե­տա­կան այ­րե­րը, մշա­կու­թա­յին ու հա­սա­րա­կա­կան դեմ­քե­րը, ըստ երևույ­թին, մո­ռա­ցել էին օր­վա խոր­հր­դի ու սպա­րա­պե­տի մա­սին. «Իրատես»

Հոկտեմբեր 29,2019 13:15

Ե­ռաբ­լուր զին­վո­րա­կան պանթեոնն ա­մեն տար­վա նման մար­դա­շատ չէր հոկ­տեմ­բե­րի 27-ին: Ոճ­րա­գոր­ծու­թյան զոհ դար­ձած սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի շի­րի­մին էին այ­ցե­լել նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, հա­րա­զատ­նե­րը, մար­տա­կան ըն­կեր­ներն ու ուղ­ղա­կի քա­ղա­քա­ցի­ներ: Քա­ղա­քա­կան ու­ժե­րը, պե­տա­կան այ­րե­րը, մշա­կու­թա­յին ու հա­սա­րա­կա­կան դեմ­քե­րը, ըստ երևույ­թին, մո­ռա­ցել էին օր­վա խոր­հր­դի ու սպա­րա­պե­տի մա­սին:

Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան միու­թյան նա­խա­գահ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նից, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նից, «Ա­դեկ­վաԴ» ու «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյուն­նե­րից, գրող­նե­րի նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տո­նյա­նից, ներ­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Սու­րեն Աբ­րա­հա­մյա­նից, նախ­կին փոխ­վար­չա­պետ Վա­հան Շիր­խա­նյա­նից ու ԱԺ նախ­կին փոխ­նա­խա­գահ Հեր­մի­նե Նաղ­դա­լյա­նից զատ` Ե­ռաբ­լու­րի բար­ձուն­քում այլ դեմ­քե­րի չհան­դի­պե­ցինք: «Հոկ­տեմ­բե­րի 27-ի» մա­սին պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով ե­լույթ­ներ ու­նե­ցող թե՛ իշ­խա­նու­թյան, թե՛ ընդ­դի­մու­թյան, թե՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը փաս­տա­ցի ամ­րագ­րե­ցին՝ պե­տա­կան 8 այ­րի սպա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ այլ ինչ են, ե­թե ոչ ա­մե­նա­տար­բեր ձևի ու բնույ­թի շա­հար­կում:

Դի­տարկ­մանն ի պա­տաս­խան, թե ին­չու ղե­կա­վար ան­ձինք այս տա­րի Ե­ռաբ­լուր չեն այ­ցե­լել, մեր­ձիշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից պա­տաս­խա­նե­ցին՝ ո­րո­շել են ԱԺ բա­կում զո­հե­րի հի­շա­տա­կին տե­ղադր­ված հու­շար­ձա­նի մոտ ծա­ղիկ խո­նար­հե­լով սահ­մա­նա­փակ­վել: Բայց ե­թե վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն անձ­ամբ չէր կա­րող ութ զո­հե­րի շի­րիմ­նե­րին էլ այ­ցե­լել, ա­պա դա կա­րող էին ա­նել օ­րենս­դի­րի ու գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Ո՛չ փոխ­վար­չա­պե­տե­րին, ո՛չ ԱԺ փոխ­խոս­նակ­նե­րին, ո՛չ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան որևէ պատ­գա­մա­վո­րի ամ­բողջ օր­վա ըն­թաց­քում չհան­դի­պե­ցինք Ե­ռաբ­լու­րում:

Ցա­վոք, ոճ­րա­գոր­ծու­թյան 20-րդ տա­րե­լի­ցին Վազ­գեն Սարգ­սյա­նի մտ­քերն ու գա­ղա­փար­ները զօր ու գի­շեր մեջ­բե­րող­նե­րն «ան­տե­սել էին» նրան: Հոկ­տեմ­բե­րի 27-ի զո­հե­րի հու­շա­կո­թո­ղի մոտ (ԱԺ բա­կում) վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ հա­ճե­լի զրույ­ցի բռն­ված, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը, որ ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բոր թի­մա­կիցն էր, ո՛չ ե­կել, ո՛չ էլ, ինչ­պես հաս­կա­ցանք, իր կու­սակ­ցու­թյան ա­նու­նից ծաղ­կեպ­սակ էր ու­ղար­կել: Բայց դա այն օրն էր, երբ պե­տա­կան բո­լոր այ­րե­րը, քա­ղա­քա­կան ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը, ան­կախ հա­յացք­նե­րից ու գզվռ­տոց­նե­րից, պետք է մի քա­նի րո­պե ժա­մա­նակ գտ­նեին ու միաս­նա­բար այ­ցե­լեին թե՛ սպա­րա­պետ Սարգ­սյա­նի, թե՛ մյուս զո­հե­րի շի­րիմ­նե­րին:

Խոր­հր­դա­րա­նի բա­կում տե­ղադր­ված հու­շար­ձա­նի մոտ Յու­րի Բախ­շյա­նի այ­րին՝ Ա­նա­հիտ Բախ­շյա­նը, այս են­թա­տեքս­տով երևի դի­մեց վար­չա­պետ Փա­շի­նյա­նին ու ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նին. «Շատ կու­զեի՝ Յու­րա­յի ֆիլ­մին կա­ռա­վա­րու­թյու­նից մարդ լի­ներ: Պա­րոն վար­չա­պետ, գի­տեմ՝ Դուք երկ­րում չէիք: Ա­լե՛ն, դո՞ւ ին­չու չե­կար»:
Ինչ­քան էլ քն­նա­դա­տենք նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին, գո­նե այս հար­ցում նրանք չէին թե­րա­նում, պե­տա­կան այ­րե­րի հի­շա­տա­կը հար­գում էին՝ ըստ հա­վուր պատ­շա­ճի: Սերժ Սարգ­սյա­նը նա­խա­գա­հու­թյան բո­լոր տա­րի­նե­րին (ինչ­պես և այս տա­րի) հոկ­տեմ­բե­րի 27-ին ան­ձամբ է այ­ցե­լել թե՛ Ե­ռաբ­լուր, թե՛ Պան­թեոն:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031