Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը. «168 ժամ»

Հոկտեմբեր 29,2019 12:58

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի համաձայն՝ խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը։

Ասել, որ այդպես է, քանզի խոշորներում այլեւս ստվեր չկա, նշանակում է՝ ոչինչ չասել։ Ստվերային տնտեսությունն այս հատվածում գուցե որոշ չափով կրճատվել է, բայց շարունակում է մնալ ու ոչ փոքր ծավալներով։

Ամեն դեպքում, հարկային հավելյալ մուտքերի ապահովումն ավելի շատ ծանրացել փոքրերի, քան խոշորների վրա։ Եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում խոշորները վճարել էին՝ պետական բյուջեի հարկային եկամուտների 75,8, ապա այս տարի՝ 70 տոկոսը։

Տարեսկզբի ինն ամիսներին խոշոր հարկատուները պետական բյուջեի նկատմամբ կատարել են 764,5 մլրդ դրամի պարտավորություն։ Նախորդ տարվա համեմատ՝ նրանց վճարներն ավելացել են 90,7 մլրդ դրամով։ Աճը կազմել է գրեթե 13,5 տոկոս։ Գուցե վատ ցուցանիշ չէ։ Բայց այն անհամեմատ ավելի ցածր է, քան նույն ժամանակահատվածում արձանագրված հարկային եկամուտների ընդհանուր աճը։ Մինչ խոշորների վճարներն ավելացել են 13,5%-ով, ընդհանուր հարկային մուտքերի աճը կազմել է 21,6%։ Այսինքն՝ խոշորների դեպքում աճի տեմպն առնվազն 8,1 տոկոսային կետով ավելի ցածր է։

Թե ինչո՞ւ է այդպես, հավանաբար պետք է հարցնել Պետեկամուտների կոմիտեին։ Բայց այն, ինչ ունենք, լավ չէ։ Մինչ կառավարությունը փորձում է խթանել փոքր եւ միջին բիզնեսը՝ առաջարկելով նաեւ հարկային ռեժիմի թուլացումներ, բեռը ծանրանում է։ Դատելով ՊԵԿ նախագահի վերջին հայտարարություններից՝ առաջիկայում եւս շարունակելու է ծանրանալ։

Խոշորների վճարած հարկերն այս տարի ավելացել են։ Բայց որոշ դեպքում դրանք տարօրինակ փոփոխություններ են կրել։ Առանձին հարկատուների մոտ վճարները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով են ավելացել։ Ասենք՝ «Ավտոներկրող-10» ընկերությունը նախորդ տարվա համեմատ՝ 7-8 անգամ ավելի շատ հարկ է վճարել։ Խոսքը ոչ պակաս փոքր գումարի՝ շուրջ 7,3 մլրդ դրամի մասին է։ Սա, ըստ էության, վկայում է, թե տրանսպորտային միջոցների ներմուծման շուկայում այս տարի իսկապես արձանագրվող բումն ինչպիսի ուղղակի ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։

Սա հարկային պարտավորությունների կտրուկ աճի եզակի օրինակ չէ, եւ այդպիսիք էլի կարելի է գտնել։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031