Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքները նրանց մասնակցությամբ մղված պատերազմների արդարացիության հետ առանձնապես կապ չունեն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2019 12:53

Այսպիսի տեսակետ է շրջանառվում, թե «դե լրագրողը ճիշտ էր ասում, էլի, եթե նախկին իշխանությունները հանցագործներ էին, ո՞նց կարող էին հանցագործներս արդարացի պատերազմ մղել»։ Ենթատեքստը հասկանալի է՝ եթե չենք ուզում, որ միջազգային հանրությունը մեզ սխալ հասկանա՝ պիտի նախկին իշխանություններին որեւէ հարցում չմեղադրենք, հակառակ դեպքում հարվածի տակ կդնենք արցախյան հարցում մեր դիրքորոշման արդարացիությունը։

Սկսենք նրանից, որ նախ՝ արցախյան պատերազմը ժողովուրդն է մղել, եւ ոչ թե նրանք, ովքեր հետագայում Հայաստանում հասան իշխանության։ Այդ մարդիկ ընդամենը այս կամ այն չափով մասնակցել են պատերազմին, ընդ որում՝ վստահաբար կան (եղել են) տասնյակ մարդիկ, ովքեր շատ ավելի էական դերակատարում են ունեցել այդ պատերազմում։ Երկրորդ՝ այդ մարդկանց որեւէ մեկը հանցագործ չի համարում (որովհետեւ կա անմեղության կանխավարկած, ըստ որի՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի հիմնավորվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով)։ Խոսքն ընդամենը այդ մարդկանց իշխանության տարիներին Հայաստանում ստեղծված հանցավոր համակարգի եւ արձանագրված բազմաթիվ հանցագործությունների մասին է։

Երրորդ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքները նրանց մասնակցությամբ մղված պատերազմների արդարացիության հետ առանձնապես կապ չունեն։ Հայրենական Մեծ պատերազմն, օրինակ, արդարացի էր, որովհետեւ մղվում էր ֆաշիստական ագրեսիայի դեմ՝ սեփական երկիրը փրկելու համար, եւ եթե Ստալինը դրանից առաջ (1937-ին) կամ դրանից հետո (1949-ին) հարյուր հազարավոր անմեղ մարդկանց Սիբիր էր աքսորում, դա չի նշանակում, որ Հայրենական պատերազմն արդարացի չէր։

Այնպես որ՝ չարժե մտավախություն ունենալ, թե նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության մեծամասնության վերաբերմունքը տարածվում է նաեւ արցախյան պատերազմի վրա։ Հասարակությունը շատ լավ հասկանում է, թե հանուն ինչի է մղվել այդ պատերազմը եւ ովքեր են կերտել հաղթանակը (անկախ նրանից, թե հետագայում ով ինչպես է ուռճացրել իր դերակատարում), ու հիմա էլ պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեկնել առաջնագիծ։ Ի տարբերություն նրանց, ովքեր պատերազմից հետո իշխանությունը զավթելով ու հարստանալով՝ ունեցվածքի հիմնական.մասը տեղափոխել են արտասահման ու մի քոռ կոպեկի ներդրում անգամ չեն արել Արցախում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031