Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Եթե Նաիրի Հունանյանը գիտի մի բան, որը թաքցնում է, իրեն նոր պատիժ է հասնում»

Հոկտեմբեր 29,2019 12:48

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նախաքննության հետ համագործակցելով պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացրած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի դիմումը բավարարվի, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Պիտի հմուտ քննիչներ լինեն, որ հստակեցնեն, թե էդ ի՞նչ մի բան ունի ասելու: Խորհրդային տարիներին՝ «գիտեր, բայց չի հայտնել» հոդվածով 4,5 տարի էին տալիս: Այսինքն, դա քրեական հանցագործություն է: Թող ոչ այնքան ծանր, բայց հանցագործություն է: Ամերիկայում կարող էին մի քանի հարյուր տարի դատապարտել Դա դարձնել քաղաքական շուկայի խաղաքարտ, ցինիզմ է:

Այնտեղ նստած մարդիկ կան, որոնք Գագիկ Ջհանգիրյանի՝ զինվորական դատախազ եղած ժամանակ դատապարտվել են ցմահ՝ հանցագործություն չգործած: Իրենց ընկերների սպանության համար միշտ սխեմա է եղել՝ մեղադրել ընկերներին: Թող սկզբից այդ գործերը վերանայեն: Երբ ես Մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ 2004 կամ 2005 թվականին մտել եմ Նաիրի Հունանյանի խուցը, նա ամբողջովին համոզված էր, թե հերոսական գործ է արել եւ ինքը հերոս է ընկալվում:

Մի բան էլ եմ ուզում ասել: Ինչո՞ւ այն ժամանակ ոչ մեկը հրաժարական չտվեց ոչ ԱԱԾ-ից, հենց Ազգային ժողովի անվտանգությունից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031