Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Շուշանյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում չի նկատում ոչ մի որակական շարժ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2019 11:51

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը ՄԻԵԴ-ում Մաթեւոսյանին է ներկայացրել, կարծում է, որ այս գործով վճռաբեկ դիմելու կարիք չկար։ Եթե ՄԻԵԴ-ը վճիռ ունի Ձեր պաշտպանյալի հետ կապված, մեր պետությունը դա պետք է կատարի, էլ ինչո՞ւ է դիմում դատարան։ Հարցին նա պատասխանեց. «Սա ես կարող եմ գնահատել որպես երեսպաշտական քայլ, դրսեւորում դատախազության կողմից։ Եթե դատախազությունը, պայմանականորեն ասած, Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց խախտված իրավունքների վերականգնմամբ շահագրգիռ է, ոչ թե պետք է վճռաբեկ բողոքներ ներկայացնի այն անձանց գործերով, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել, կամ որոնց գործերը ՄԻԵԴ-ում գտնվում են քննության փուլում, այլ զբաղվի տասնյակ հարյուրավոր այն քաղաքացիների գործերով, որոնք չեն հասել ՄԻԵԴ։ Առաջին հերթին այդ գործերով պետք է իրենք բողոքներ ներկայացնեն, նրանց իրավունքների խախտումները ճանաչեն, նրանց պետությունը փոխհատուցում տրամադրի այս կամ այն չափով։ Անգամ եթե վաղեմության ժամկետներ են անցել, եւ սուտ ցուցմունք տված ոստիկանին, ապօրինի քննություն իրականացրած քննիչին, այդ ամենը չնկատած դատախազին չեն կարող մեղադրանք առաջադրել, գոնե գործերը պետք է հարուցվեն, կարճվեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ու նրանց համակարգից պետք է հեռացնեն։ Այս դեպքում ես կհամարեի, որ, այո, մենք ունենք դատախազություն, որը ճշմարտությունը բացահայտելու գործում շահագրգիռ է»։

Դատախազությունը կարեւոր անելիք ունի, ըստ նրա՝ քանի որ այն ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով հսկողություն է իրականացնում։ Սակայն Շուշանյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում չի նկատում ոչ մի որակական շարժ։ «Առաջին հերթին իրենք պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն։ Մեծ հաշվով, իրավապահ ու դատական համակարգերի գործունեության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել, դրանք նույն համակարգերն են։ Ընդամենը դատական համակարգն իրենց հնազանդեցնելու խնդիր են լուծում նոր իշխանությունները, ուրիշ ոչինչ»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031