Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության առիթով հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները համաշխարհային օլիմպիադաների հաղթող, Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արտաշես Մինասյանից հետաքրքրվեցին, թե անհետաձգելի լուծում պահանջող ինչ հակասությունների արդյունքում էր օրերս Երեւանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստ հրավիրվել եւ Տարոն Մարգարյանի փոխարեն արագ ռեժիմով նախագահ ընտրվել իշխող կուսակցության ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, եւ այս երեւույթները չե՞ն ազդում մեր շախմատիստների մրցելույթների վրա:
«Այս երեւույթները ոչ մի ձեւով չեն ազդում տղաների հաջողության վրա, եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի տղաները մասնակցեն բոլոր մրցաշարերին: Իսկ ինչ վերաբերում է հակասություններին, եկեք այսօր այստեղ այդ մասին չխոսենք: Այդ հարցերը, գուցե, հետագայում բարձրացվեն: Սպասենք՝ մեծահասակների հավաքականն էլ գա: Գուցե, նրանք էլ այդ հարցերին պատասխանեն: Այդպես ավելի ճիշտ կլինի»,-ասաց Արտաշես Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև