Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Գեւորգ Կոստանյանը քաղաքական նոր բեւեռի մաս է կազմելու

Հոկտեմբեր 29,2019 08:00

«Առավոտը» Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ հրապարակված այն տեղեկությանը, թե առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր, նախկին իշխանությունների հետ անմիջական կապ չունեցող քաղաքական բևեռ, որտեղ կարևոր դերակատարում է ունենալու ինքը՝ համակարգելու է իշխանությունների՝ իրավապահ համակարգի գործունեությունը տեղական և միջազգային մակարդակներում ներկայացնելու գործընթացը:

«Ես երբեք քաղաքական գործունեություն չեմ իրականացրել եւ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված չեմ եղել։ Դա եղել իմ կրեդոն,- մասնավորապես պատասխանեց պրն Կոստանյանը:- Ինչո՞ւ, որովհետեւ ես միշտ իրականացրել եւ իրականացնում եմ մասնագիտական գործունեություն։ Կուսակցական պատկանելություն երբեք չեմ ունեցել եւ չեմ ունենալու»:

Հավելեց, թե երկրում այժմ քաղաքական գործընթացները իրականացվում են իրավունքի իմիտացիայի միջոցով. «Երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ թե՛ քրեական արտադրության մասով, թե՛ քաղաքական գործընթացների իրավական հիմնավորումները, այնպիսին են, որ մենք դասական իմաստով՝ գործ ունենք իրավունքի քաղաքականացման հետ»։

Նա չբացառեց, որ կարող են այդպիսի հետեւության գալ, որ իր իրավական մոտեցումները դիտարկեն որպես քաղաքական գործունեության տեսակ. «Այսինքն, ձեր հարցի պատասխանը ըստ էության հետեւյալն է, քանի որ այսօր երկրում իրավունքն էլ է քաղաքականացվում, հետեւաբար իմ մասնագիտական գործունեությունը, որը ես իրականացրել եւ իրականացնում եմ՝ կարող է դիտվել քաղաքական լույսի ներքո»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Գեւորգ Կոստանյանի ամբողջական հարցազրույցը «Առավոտին» եւ «Երկիր մեդիային» դիտեք այսօր 21.50-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031