Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները կժամանեն Բաքու, որտեղ անցկացվելու է պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Կողմերը կքննարկեն ռազմական համագործակցությանը և առկա խնդիրներին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը:
Տեղեկության համաձայն՝ նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի պաշտպանության նախարարները: