Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը չի ցանկանում հայտնել՝ ով էր իրեն լիազորել Նաիրի Հունանյանի հետ հանդիպել

Հոկտեմբեր 28,2019 22:00

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխան չունի,  թե ով էր իրեն լիազորել զրուցել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպել:

Պատգամավորը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում պատասխանել հոկտեմբերի 27-ի զոհերից Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի առաջ քաշած հարցադրումներին, թե հանցագործի հետ ինչ էր զրուցում ու ով էր իրեն լիազորել հանդիպել, բանակցել նրա հետ:

Հիշեցնենք, որ Աշոտ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Պետք է լինի պաշտոնական հարցաքննություն, ոչ թե մեկի քմահաճույքով, քնից արթնանա, գնա հետը զրուցի, նման բան չի լինում. հանցագործի հետ ինչ ես զրուցում կամ ով է քեզ այդ լիազորությունները տվել, բանակցում ես մի կողմի հետ, բայց այդ  բանակցային կողմ քեզ որեւէ տուժողի իրավահաջորդ լիազորե՞լ է»:

Հիշեցնենք, որ նախօրեին Արման Բաբաջանյանը facebook-ի իր էջում գրել էր՝ Անահիտ Բախշյանն իրեն հայտնել է, որ  հոկտեմբերի 27-ին զոհերի հարազատները ցանկանում են իր հետ հանդիպել, պատգամավորն ասել էր, որ  փակ հանդիպման ձեւաչափով կհանդիպեն առաջիկա օրերին: Սակայն հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցի օրը Անահիտ Բախշյանը լրագրողներին ասաց, որ չի ցանկանում հանդիպել պատգամավորի հետ ու չի ցանկանում մեկնաբանել՝ ինչու: Արման Բաբաջանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ նաեւ այս հարցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031