«Ես բացառապես համաձայն չեմ, ես հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրության եւ օրենքների սահմաններում։ Նախնական պայմանավորվածություններ չեն եղել, եղել է այնպես ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որին ժամեր առաջ մեղադրանք առաջադրվեց։
Հարցին` որն է ստեղծված իրավիճակի պատճառը, արդյոք այս ամենը կա՞պ ունի Հրայր Թովմասյանի հետ, պարոն Բաբլոյանը պատասխանեց, որ ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ այլեւս չի զբաղվում, միայն զբաղվում է առողջապահությունով. «Ես ունեմ մի նպատակ, ինչպես որ ինձ ժողովուրդը միշտ հարգել է, այդպես հարգի։ Ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա եւ մինչեւ վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ, որեւիցե մի ապօրինություն չեմ արել»։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ