ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:
Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն…»:
Կարդացեք նաև