Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը կասկածյալից դարձավ մեղադրյալ. Ինչ խափանման միջոց է ընտրվել Բաբլոյանի համար

Հոկտեմբեր 28,2019 19:40

Քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի նախկին նախագահ, հայտնի բժիշկ Արա Բաբլոյանին: Այս մասին հայտնեց նրա շահերի պաշտպան Արամ Վարդեւանյանը: Ըստ փաստաբանի, Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ իշխանության յուրացում` 300 հոդվածը եւ 314-րդ հոդվածով էլ՝ պաշտոնական կեղծիք:

«Ունենք դատավարական կարգավիճակի փոփոխություն, Արա Բաբլոյանը ուներ կասկածյալի կարգավիճակ, այսօր նրան մեղադրանք առաջադրվեց»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ նշելով, որ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Փաստաբանը նշեց նաեւ, որ հաշվի չի առնվել Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը՝ որպես պատգամավոր: Նաեւ ասաց, որ քննիչների գործողություններում ակնհայտ խնդիր չի տեսնում, բայց մասնագիտական առումով անհամաձայնություն ունի. «Խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, մեր կողմից ցուցմունքներ տրվել են»:

Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ է տեսնում, Վարդեւանյանը պատասխանեց. «Իրավական տեսանկյունից ես տեսնում եմ շատ խոցելի, անհիմն մեղադրանք, բայց ես կարող եմ ասել, որ կան քրեական գործեր, որոնք հարուցվում են, այնուհետեւ կարճվում են: Արման Բաբաջանյանն էր ներկայացրել հաղորդում, այն հիմնականում վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությունները դադարում են եւ այնտեղ կար պնդում, որ, այսպիսով` Արա Բաբլոյանի կողմից ընդունված որոշմամբ` Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավորել որպես պատգամավոր, այդ մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել եւ այդ մասով կա արդարացում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031