ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»:
Եթե դա իր նախաձեռնությունն է՝ մի մարդու, որին ոչ ճանաչում եմ եւ որեւիցե բան կարող եմ ասել, բայց սա ուղղակի ծիծաղելի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն պաշտոնից հեռացնելու վարչապետին ուղղված դիմումը։ «Եթե հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ։ Ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց բնական է, եթե ինքը կանչեր ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, ես նույն րոպեին դուրս կգայի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի բարդ ձեւերով այդ բանն իրականացնել»,– նշեց Մանուկյանը։
Հարցին՝ միգուցե պատգամավոր Արման Բաբաջանյանը անձնական հակակրանք ունի իր անձի նկատմամբ, Մանուկյանը նշեց. «Դա ուղղակի ծիծաղելի է։ Եւ, իսկապես, եթե մեկը պատերազմի ժամանակ ինձ ասեր, որ մի հատ ինչ–որ դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար։ Բայց պարզվեց, որ դարձել ենք այդպիսի երկիր, ինչ ասեմ»։
Կարդացեք նաև
1998-ի՝ միտինգի,Ազգային Ժոզովի դիմաց,ամենաթեժ պահին Վ.Մանուկյանը լքեց ժողովրդին՝իր ասած՝ 20 րոպեից վերադառնալու պայմանով ու այդպես էլ գնաց ու գնաց,նա փախավ ժողովրդից և ըստ ինձ՝ նա փախածի կարգավիճակ վաստակեց դեռ 20 տարի առաջ և հարազատ է մնում՝ առ-այսօր էլ՝ իր կարգավիճակին: