Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը

Հոկտեմբեր 28,2019 18:55

Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը:

Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հաջորդիվ եղան ելույթներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031