Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Դանեղյանը` ձայնային հրահանգների մասին. «Siri սոված եմ. սառնարանում ի՞նչ կա»

Հոկտեմբեր 28,2019 18:22

Renderforest-ում կայացավ երկար սպասված ReInvent by Renderforest միջոցառումը, որին ներկա էր 500-ից ավել մասնակից ու 27 խոսնակ:

Renderforest ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանը խոսեց այն մասին, թե ինչպես պետք է ստեղծել ֆինանսապես կայուն բրենդ` առանց ներդրումների: Նա բերեց իրենց ընկերության օրինակը. «Մենք առցանց վիդեոարտադրության հարթակ ենք եղել, սակայն հիմա առցանց դիզայն հարթակ ենք, որը թույլ է տալիս ինքնասպասարկման եղանակով ստեղծել անիմացիաներ, լոգոներ, վեբկայքեր, շուտով նաեւ դիզայնին վերաբերող այլ նյութեր: Մենք այս պահին աշխարհի վիդեո ստեղծող խոշորագույն հարթակն ենք»,-ասաց Նարեկ Սաֆարյանը:

Ապա նշեց, թե ինչ հեղինակավոր անուններ են օգտագործում իրենց հարթակը: Ասաց, որ իրենց արտադրանքի 95 %-ը Հայաստանից դուրս է արտահանվում:

SMARTOLOGY Digital Business Academy-ի տնօրեն Արտակ Հարությունյանը խոսեց Messenger-ների կիրառության մասին` սոցիալական մեդիա մարկեթինգում: Նա ինտերակտիվ ներկայացման միջոցով ավելի պատկերավոր դարձրեց իր ասելիքը: Տպավորիչ էր նաեւ Renderforest ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Ռոման Դանեղյանի խոսքը: Նա խոսեց 2020թ. մարքեթինգի թրենդների մասին: «Մարքեթինգի ցանկացած թրենդ երբեք ակտուալ չի դառնում, պարզապես կիրառությունն է փոխվում»,- միեւնույն ժամանակ շեշտեց նա: Ապա ասաց, թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել մարքեթինգային ռազմավարությունը թարմացնելիս:

Ռոման Դանեղյանը նշեց, որ որքան էլ տեսահոլովակը տպավորիչ է, միեւնույն է, մարդիկ այժմ ձգտում են խնայել իրենց ժամանակը, հետեւաբար ակնկալվում է, որ շուտով աուդիոն առաջ է անցնելու վիդեոյից: Նա մի օրինակ բերեց. «ԱՄՆ-ում ապրող յուրաքանչյուր երրորդ մարդ օգտվում է ձայնային սարքավորումից, ու իր կյանքը դասավորում է` ձայնային սարքավորման հետ շփվելով: Օրինակ, Siri (Speech Interpretation and Recognition Interface) սոված եմ, սառնարանում ի՞նչ կա ուտելու… իմ փոխարեն առեւտուր արա, թող առաքեն տուն, կամ ինչ ջերմաստիճան է դրսում»:

Նա հետաքրքրվեց, թե լսարանից ովքեր են ձայնային հրահանգներ օգտագործում, ապա փաստեց, որ ձայնային որոնումներով ապրելը հեշտացնում է մեր կյանքը:

Ի թիվս այլոց, ելույթ ունեցավ նաեւ Renderforest ընկերության քոնթենթ թիմի ղեկավար Էմմա Բոջուկյանը: Նա խոսեց քոնթենթ մարքեթինգի մասին: Նրա խոսքերով, ոմանց թվում է, թե դա ընդամենը մի քանի հազար բառանոց հոդված հրապարակելն է: Նա առանձնացրեց 5 կարեւոր պայման քոնթենթի համար` լսարան, տեղեկատվությունը, նպատակը, ձեւաչափը եւ տարածման միջոցը: Նրա տպավորությամբ, հաճախ կազմակերպությունները չեն պատկերացնում, թե ում համար են ստեղծում բովանդակություն, մինչդեռ պետք է ճանաչել լսարանը, թիրախային աշխատելու համար:

Հիշեցնենք, որ Renderforest-ը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում: Հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել: Ներկայումս հարթակում գրանցված է ավելի քան 3 միլիոն օգտատեր, որոնք ստեղծել են շուրջ 6 միլիոն հոլովակ: Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափը դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում։ Այս տարվա հուլիսին հայկական Renderforest-ը 100 աշխատակիցների համար նախատեսված նոր գրասենյակ էր բացել:

 Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

 Լուսանկարը` Ռոման Դանեղյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031