Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը պաշտոնում առայժմ չվերականգնվեց. ի՞նչ պատճառաբանեց դատարանը

Հոկտեմբեր 28,2019 17:57

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի գործով առաջին դատական նիստում այսօր նրա պաշտպանները դատարանին միջնորդեցին վերացնել հարկադրանքի միջոցը, որը հանգեցրել է նրա՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները դադարեցնելուն: Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման. «Պաշտոնով պայմանավորված՝ նա ունի որոշակի ազդեցություն»:

Ըստ դատախազի՝ Սանասարյանի կողմից գործի նյութերն ու առարկաները կեղծելու կամ թաքցնելու հավանականություն է առկա:

https://www.facebook.com/aravot.am/videos/2688938601340609/

Դատավոր Դավիթ Բալայանը որոշեց միջնորդությունը մերժել. «Դատախազի պատճառաբանությունների չնչին մասը դատարանի համար ընդունելի են: Այստեղ ավելի մեծ խնդիր կա. եթե դատարանը բավարարի, կանխակալ վերաբերմունք կդրսեւորի գործի քննության նկատմամբ: Կստացվի, որ մենք ասում ենք՝ «Սանասարյան, գնա աշխատի, որովհետեւ դատարանը քեզ մեղսագրվողը արժանահավատ չի համարում»: Դատարանը չէ Սանասարյանին աշխատանքի ընդունողն ու ազատողը»:
Դավիթ Սանասարյանը չհամաձայնեց. «Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարը, որը քրեական գործով է անցնում, շարունակում է աշխատել»:

Դատավոր Բալայանն իր հերթին հակադարձեց. «Բայց այդ գործի դեպքում լիազորությունների դադարեցման տեսքով հարկադրանքի միջոց կիրառված չէ»:

Ապա Սանասարյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը միջնորդեց քրեական գործի վարույթը կասեցնել՝ վիճարկելով վարույթը նախաձեռնած մարմնի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցը:

Դատարանը որոշումը կհրապարակի նոյեմբերի 27-ին, 13:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031