Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ այն դիրքորոշումը, որ դիրքորոշումը ունի նա, ով ինձ նշանակել է». Ոստիկանապետի ու գնահատականը՝ ինչ են փոխել Օսիպյանից հետո

Հոկտեմբեր 28,2019 17:17

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետո ոստիկանական համակարգում ի՞նչ եք փոխել: Նա պատասխանեց. «Դեռ փոխվելու է: Բնականաբար, մոտեցումները շատ հարցերում կարող են փոխվել: Ես չեմ գնահատական տվողը լինողը, բնականաբար, համակարգի լավանա, չլավանալու մասին կարող եք տեղեկանալ մեր ոստիկանության ծառայողներից: Ոչ թե պարոն Օսիպյանից հետո, այլ առհասարակ յուրաքանչյուր ղեկավար ձգտում է, որ իր ղեկավարած կառույցը մի քայլ առաջ լինի: Ես ձգտում եմ, որ մի քանի քայլ առաջ լինի»:

Հարցին՝ ինչո՞ւմ էր թերացել Վալերի Օսիպյանը, որ նրան աշխատանքից ազատեցին՝ Սարգսյանը պատասխանելիս չմանրամասնեց ու փակագծերը չբացեց:

Հարցրեցինք՝ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությանն ինչպե՞ս եք վերաբերվում: Հիշեցնեք, որ նրան պաշտոնանկ արեցին՝ քաղաքական հայտարարություն անելու համար:

Սարգսյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանի դիմում ներկայացնելու հարցի վերաբերյալ ես իմ տեսակետը հնչեցրել եմ: Բնականաբար, եթե ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, այստեղ գնահատականները նայեք ընդհանուր տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Գնահատականների մասին կան հստակ տրված վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով: Բնականաբար, ես ունեմ այն դիրքորոշումը, որ դիրքորոշումը ունի նա, ով ինձ նշանակել է»: Լրագրողների զարմանքին, որ ո՞նց, դուք ձեր սեփական դիրքորոշումը չունե՞ք՝ Սարգսյանը պատասխանեց. «Ես դիրքորոշում ունեմ, բայց եկեք չմոռանանք, որ ես ու առհասարակ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, այստեղ սեփական դիրքորոշումը…քաղաքական բաների մասին որեւէ մեկը չի խոսում, չի քաղաքականացնում»:

Հայտնի է, որ մինչեւ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը ոստիկանությունը դեմ էր արտահայտվել այն նախագծին, ըստ որի ոստիկանության պետ կարող է լինել 25 տարեկան անձը: Հարցին՝ հիմա ոստիկանությունը փոխե՞լ է իր դիրքորոշումը՝ նա պատասխանեց. «Ընկալման խնդիր կա այստեղ: Որ նշանակելու լինեն այդպիսի անձի, ինքը պետք է ունենա անհրաժեշտ թե մասնագիտական, թե այլ որակները: Ոստիկանությունում կան աշխատակիցներ, ովքեր 35 տարեկան են, բայց կրտսեր խմբի պաշտոններ են զբաղեցնում: Այդ տարիքային ցենզը նախագահի համար է նաեւ սահմանված: Ես առաջնորդվում եմ օրենքով, իսկ այս հարցի հետ կապված, եթե եղել են քննարկումներ, ես, որպես մասնավոր անձ, ունեմ իմ կարծիքը: Ոստիկանությունում, լրագրության ասպարեզում բոլոր տեղերում լինի գիտակ: Եթե լինի անձ, ով ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ կլինեն թիմային աշխատանքը կատարելու համար, հնարավոր է ոստիկանությունում ծառայող որեւէ մեկը անհամեմատ ավելի վատ կառավարի, քան մի անձ, ով ոստիկանությանը ծանոթ է միայն իրավական ակտերի մակարդակով: Նորմալ եմ դա համարում: Եթե որոշումն այդպես է, բնականաբար, դրա մեջ ես տրագեդիա չեմ տեսնում: Հիմա ես 41 տարեկան եմ ու ղեկավարում եմ 60 տարեկան մարդկանց, տարիքը ի՞նչ կապ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031