Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասաց Նոնա Նավիկյանը:
Ինչը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանին՝ Նաիրի Հունանյանի եղբորը, Նոնա Նավիկյանը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է:
Նշենք, որ Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, երկուսն էլ դատապարտված են ցմահ ազատազրկման:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: