Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի գործով որպես վկա դատարան կհրավիրվեն եւս 4 անձինք, այդ թվում՝ ՊՎԾ խոսնակը

Հոկտեմբեր 28,2019 17:00

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա առաջին դատական նիստում Դավիթ Սանասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատակոչի ցուցակը լրացնելու եւ հարցաքննության կանչելու եւս չորս անձի, այդ թվում՝ Զարուհի Մեժլումյանին: Նրանք հարցաքննվել են նախաքննության ընթացքում: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ այդ անձինք կարող են փաստել Դավիթ Սանասարյանի անմեղությունը:

Հիշեցնենք, որ Զարուհի Մեժլումյանը զբաղեցրել է ՊՎԾ մամուլի խոսնակի պաշտոնը:

Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նկատելով, որ այդ չորս վկաները Սանասարյանի ենթականերն են եղել:

Մեղադրողի դիրքորոշման հետ չհամաձայնեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Սարդարյանը. «Կանխակալ տրամադրվածություն եմ տեսնում Դավիթ Սանասարյանի հանդեպ: Նա ակնարկեց, թե Սանասարյանի աշխատակիցների ցուցմունքներն արժանահավատ չեն դիտվել, որովհետեւ նրանք գտնվել են ծառայողական կախվածության մեջ: Դատախազը ոչ պատշաճ հսկողություն է իրականացրել նախաքննության հանդեպ»:

Դատավոր Դավիթ Բալայանը նկատեց. «Ինչ որ ասում եք, կարող եք այդ հիմքով բացարկի միջնորդություն ներկայացնել դատախազին: Դատախազը չի կարող անձնական դիրքորոշում ունենալ: Նրա դիրքորոշումն իր հիմնարկի դիրքորոշումն է»:

Ապա դատարանը որոշեց բավարարել Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը, իսկ դա նշանակում է, որ դատաքննության համապատասխան փուլում նշյալ չորս անձինք դատարան կհրավիրվեն հարցաքննության՝ վկայի կարգավիճակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031