Հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, Գագիկ Ծառուկյանի մտերիմ Սեդրակ Առուստամյանի գործով որոշում:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց գործարարին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ:
Լրագրողների հետ զրույցում Սեդրակ Առուստամյանը կարճ նշեց. «Արդարացի որոշում էր»:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարդացեք նաև
Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ