Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկել է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Պայքարը սկսել են ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ են մտել 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 65 կգ Վազգեն Թեւանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը եւ 79 կգ Արման Ավագյանը: Առաջին երեքը որակավորման փուլում տանուլ են տվել իրանցի եւ թուրք մրցակիցներին եւ միայն Արման Ավագյանն է 1/8 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում 1,5 րոպեում 10:0 հաշվով հաղթել Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Ելիսեեւին:
Քառորդ եզրափակչում Արման Ավագյանի մրցակիցը թուրք Ռամազան Իշակ Սարին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ