Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի գործից մաս չանջատվեց. 3 մեղադրյալները դեմ չէին արագացված դատաքննությանը

Հոկտեմբեր 28,2019 16:40

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեմոդիալիզի գնումների գործով առաջին դատական նիստն է այսօր:

Գործով մեղադրյալներից Տարոն Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Ավետիսյանը հայտարարեց. «Տարոն Ավետիսյանը ցանկանում է օգտվել արագացված դատաքննության հնարավորությունից, գտնում ենք, որ պետք է գործից մաս անջատել»:

Մյուս երկու մեղադրյալների՝ Սամվել Ադյանի եւ Գեւորգ Խաչատրյանի շահերի պաշտպանները չառարկեցին, ավելին՝ ասացին, որ իրենք էլ ունեն նման միջնորդություն:

Գործով մյուս մեղադրյալ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Սարդարյանը միջնորդության դեմ չառարկեց. «Դա բխում է նաեւ մեր շահերից, որովհետեւ գործը ողջամիտ ժամկետներում քննելու հնարավորություն կլինի»:

Արսեն Սարդարյանը հավելեց. «Գործի հանգամանքներից Դավիթ Սանասարյանին վերաբերելի ապացույցները փոքրաթիվ են, ցուցմունքների տեսանկյունից երկու երեքի մասին է խոսքը: Գործի քննության ծավալը էապես կնվազի: Բացի այդ, Սանասարյանը բացառապես անմեղ է: Մյուս երեք անձանց մեղադրանքը Դավիթ Սանասարյանի մեղադրանքին անմիջականորեն չի առնչվում, էապես տարբերվում է: Ըստ մեղադրանքի՝ նա իբրեւ թե տեղյակ է եղել այդ գործողությունների մասին, թեեւ՝ մասնակի: Գտնում ենք, որ անմեղության կանխավարկածին չի վնասի մյուս երեք մեղադրյալների մեղադրանքի՝ գործից անջատելը»:

Գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ այդ չորս անձանց մեղադրանքները փոխկապակցված են. «Հանրային վտանգավորության հետեւանքների փոխկապակցվածություն եւս առկա է: Չի կարող գործից մաս անջատվել»:

Դատավոր Դավիթ Բալայանը միջնորդությունը մերժեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031