Բաթումում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի 22-րդ թիմային առաջնությունում Հայաստանը շարունակում է հաջող հանդես գալ:
Տղամարդկանց առաջնությունում մեր ընտրանին չորս տուրից հետո 7,0 թիմային միավորով, սակայն անհատական միավորների լավագույն արդյունքով ընթանում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը ունի 6,0 թիմային (29,0 անհատական) միավոր եւ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Այսօր մեր տղաներն ուժերը չափում են Ռուսաստանի, իսկ աղջիկները՝ Վրաստանի շատ ուժեղ թիմերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ