Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Բաքվին՝ տարածքային ամբողջականության հարցում

Հոկտեմբեր 28,2019 15:10

Բաքվում տեղի ունեցած Չմիացած երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի մասնակիցները չորս փաստաթուղթ են ընդունել: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, գագաթնաժողովի մասնակիցները ընդունել են հետևյալ փաստաթղթերը՝ Բաքվի քաղաքական հռչակագիր, Շնորհակալություն և համերաշխություն Ադրբեջանին և ադրբեջանցի ժողովրդին, ինչպես նաև հռչակագիր Պաղեստինի վերաբերյալ:

Trend ադրբեջանական գործակալությունն էլ՝ հղում անելով PolitRUS վերլուծական ցանցի հիմնադիր  և ղեկավար Վիտալի Արկովին, հաղորդում է, որ Բաքվի հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ 120 երկրի ներկայացուցիչներ,  իրենց աջակցությունն են  հայտնել Ադրբեջանի՝  «տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերին:

Նշենք, որ Չմիացած երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Գագաթնաժողովին մասնակցել են 158 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Շուրջ 60 երկիր ներկայացված է եղել պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակովը: Հայաստանը, որը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել գագաթնաժողովին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031