Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փրկենք Սիրիայի Քրդստանը. բողոքի ցույց՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հոկտեմբեր 28,2019 14:18

Երեկ բողոքի ցույց և հանրահավաք տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որին մասնակցում էին Երևանում ուսանող սիրիացիներ և իրաքցիներ, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներ, «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անդամներ: «Փրկենք Ռոժավան (Սիրիայի Քրդստան)» խորագիրը կրող բողոքի ցույցի մասնակիցները ՄԱԿ-ի շենքի մոտ էին եկել «Թուրքիան մեղավոր է», «Էրդողանն ահաբեկիչ է», «100 տարում ոչինչ չի փոխվել», «Թուրքիան պիտի ճանաչի և փոխհատուցի հայերի, հույների, ասորիների ու քրդերի ցեղասպանությունների համար» կարգախոսներով և պահանջում էին դատապարտել ու բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ապօրինի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն կանգնեցնելու համար:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի ռազմական ներխուժումը, որն հատկապես ուղղված է Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ: Այն, ըստ էության, վայրագություն է, ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների շարք, որը միջազգային հանրության կողմից իր իսկական գնահատականը պիտի ստանա»։

Բողոքի ակցիայի մասնակիցները գրավոր ուղերձ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակ և երթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ՝ իրազեկելու ՀՀ քաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031