Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, հակառակը, ներհոսք կա

Հոկտեմբեր 28,2019 13:49

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, այսօր խորհրդարանում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանից կապիտալի արտահոսքին:

«Մենք 500 միլիոն դոլար գնել ենք, եթե խոսում ենք կապիտալի արտահոսքի մասի, ապա պետք է վաճառած լինեինք, ոչ թե գնած»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց ԿԲ նախագահը`հավելելով, որ սա նշանակում է, որ հակառակը, ներհոսք կա: Արթուր Ջավադյանի խոսքով, այս տարվա պահուստները ամենամեծն են լինելու:

ԿԲ նախագահը նաեւ ասաց, որ ԿԲ-ից աշխատուժի արտահոսք կա։ Պատճառը՝ առևտրային բանկերի համեմատ ցածր աշխատավարձն է։ Այս տարի ԿԲ 100 աշխատող է հեռացել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031