Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ լուծումը խաղաղ բանակցությունն է». Բուլղարիայի ԱԳ նախարարը՝ Արցախի խնդրի մասին

Հոկտեմբեր 28,2019 13:40

«Բուլղարիայի համար դա շատ կարեւոր ծրագիր է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ-ի հետ»,-ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ 2020թ.-ին Բուլղարիան նախատեսում է Ադրբեջանից գազ ստանալ, ասաց Բուլղարիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւան:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի՝ Բուլղարիային գազի մատակարարման գործոնն ինչպե՞ս կարող է ազդել Արցախյան հակամարտության առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշման վրա:

Եկատերինա Զախարիեւան պատասխանեց. «Կայունությունը, բարեկեցությունը եւ սառեցված հակամարտությունների լուծումը այս տարածաշրջանում կարեւոր առաջնահերթություններից են Եվրամիության համար: Կարծում եմ՝ այս սառեցված հակամարտությունների լուծման միակ տարբերակը խաղաղ երկխոսությունն է, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ: Հակամարտությունը պետք է լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, այլապես այն կսահմանափակի ՀՀ-ի տնտեսական զարգացումը: Մեր դիրքորոշմամբ՝ միակ լուծումը խաղաղ բանակցությունն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031