Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերին. Պուտին

Հոկտեմբեր 28,2019 13:28

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներին: Ողջույնի տեքստը հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերը՝ ուղղված աշխարհակարգի բազմաբևեռ համակարգի ստեղծմանը, հավասար միջազգային երկխոսության զարգացմանը և համագործակցությանը:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գագաթնաժողովն անցկացվում է միջազգային ծանր պայմաններում, երբ աշխարհի մի շարք շրջաններում նկատվում է զինված հակամարտությունների էսկալացիա, ինչն էլ բարդացնում է մի շարք խնդիրների լուծումը, այդ թվում՝ պայքարն աղքատության և սովի դեմ:

Պուտինը համոզմունք է հայտնել, որ ապագայում Չմիացած երկրների շարժման և Ռուսաստանի միջև համագործակցությունը կնպաստի անվտանգության ամրապնդմանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակում:

Նշենք, որ Չմիացած երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Գագաթնաժողովին մասնակցել են 158 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Շուրջ 60 երկիր ներկայացված է եղել պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակովը: Հայաստանը, որը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել գագաթնաժողովին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031