Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա վտանգ է ՀՀ-ի համար». Մնացականյանը դատապարտում է Չավուշօղլուի ասածները

Հոկտեմբեր 28,2019 13:23

«Նորություն չէին նման տոնայնությունն ու դիրքորոշումը: Մենք նման մոտեցումներ լսել ենք նաեւ այլ ձեւակերպումներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «հայերն ահաբեկիչներ են եւ աջակցում են Սիրիայի քրդական ահաբեկչական խմբավորումներին», եւ որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղի իր տարածքները վերադարձնելու» պատրաստակամությանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սա իրենից ներկայացնում է անվտանգության խնդիր, այն լուրջ խնդիր է: Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը, որ նման դիրքորոշումը դատապարտելի է, անընդունելի եւ արտահայտում է այն խորքային մտավախությունը, որ սա վտանգ է ՀՀ-ի համար Թուրքիայի կողմից՝ անվտանգության համատեքստում: Ժխտում եմ այդ տեսակետը եւ դատապարտում»,-եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031