Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բնականաբար, Արցախում ապրում են հայեր». ԱԳ նախարարի պարզաբանումը՝ իր քննադատված հարցազրույցի մասին

Հոկտեմբեր 28,2019 13:13

«Այդ հաղորդումը ժողովրդավարական երկրում ներքաղաքական բանավեճի առիթ է տվել, եւ խոսքը միայն ՀՀ-ի մասին չէ: Ուրախ եմ, որ ՀՀ-ում բազմակարծություն եւ քննադատություն կա, ինչպես նաեւ՝ աջակցություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով BBC-ի եթերում իր հարցազրույցի շուրջ քննադատություններին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա բնորոշմամբ. «Ակտիվ քննարկումները ողջունելի են եւ ցույց են տալիս այն ամենը, ինչին մենք ձգտում ենք՝ բազմակարծություն եւ ժողովրդական բանավեճ, առողջ հանրության կարողությունների ամրապնդում: Գիտակցել եմ, թե դա ինչ ոճի հարցազրույց է եղել եւ ամրագրել եմ այն դիրքորոշումները, որոնք բխել են մեր շահերից՝ նաեւ հաշվի առնելով, որ դինամիկ երկխոսություն է լինելու այդ հաղորդման ժամանակ: Շնորհակալ եմ տարբեր կարծիքների եւ կառուցողական քննադատության համար»:

Ինչ վերաբերում է քննադատությանն առ այն, որ Մնացականյանը պատշաճ չի արձագանքել հաղորդավարի՝ «Արցախում հայերն իրենց հողում չեն ապրում» արտահայտությանը, ԱԳ նախարարը նշեց. «Արցախի հարցի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Մենք բազմիցս ենք արտահայտվել այս մասին: Սա է խնդրի էությունը: Բոլորիս համար է պարզ, որ Արցախի խնդիրը տարածքային վեճի հարց չէ, այլ անվտանգության, մարդու իրավունքների…: Բնականաբար, Արցախում ապրում են հայեր: Մենք եղել եւ մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031