Լրահոս
Օրվա լրահոսը

Դսեղում «շեֆը» Թումանյանն է

Հոկտեմբեր 28,2019 14:30

Հովհաննես Թումանյանի ծննդավայր Լոռու մարզի Դսեղ համայնքի ղեկավարի աշխատասենյակում ՀՀ զինանշանի կողքին ոչ թե երկրի ղեկավարի լուսանկարը, այլ Ամենայն հայոց բանաստեղծի քանդակն է ամրացված:

Դսեղցիներն ասում են, որ այդպես է արդեն շուրջ 20 տարի: Նրանցից մեկն էլ կատակեց, որ հատկապես թումանյանական տարում իրենց շեֆը Թումանյանն է:

Դսեղցիները նաեւ հպարտանում են, որ Թումանյանի թանգարանի շնորհիվ իրենց համայնք շատ զբոսաշրջիկներ են այցելում:

Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031