Այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով եկամուտների և ծախսերի ցուցանիշների մասին` ասաց, որ 2020թ-ին նախատեսված են 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտներ, որը 2018թ-ի համեմատ 27,4% աճել է, ծախսերի աճը 29, 9% է, այսինքն` ԡԠ% աճ ունեք բյուջեում: Ըստ այդմ, առողջապահության ոլորտում, 2018թ-ի համեմատ բյուջետային հատկացումների 33% աճ կա, 41% աճ կրթության, մշակույթի, սպորտի ոլորտում, աշխատանքի, իսկ սոցիալական ոլորտում` 21% աճ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս շատ են խոսում պաշտպանական ծախսերի նվազեցման մասին, ասաց որ հակառակը, 2018-ի համեմատ պլանավորել են 25,3% հատկացումների ավելացում: Ռազմական ծախսերի հարցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն որոշակի կարգավորում, որը չպետք է անցնի ՀՆԱ-ի 4%-ը. «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում ունենք փոփոխություն և մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու, վերջին շրջանի փոփոխության արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և արդյունքները կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ որոշակի տնտեսական ակտիվություն են ակնկալում հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում. «Մոտավոր 200 000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»: Վարչապետն ասաց նաեւ, որ 2020-ից կենսաթոշակները 10%-ով կբարձրանան, երեխայի նպաստի միանվագ բարձրացում կլինի, ուժայինների աշխատավարձերը միջինը 10%-ով կբարձրանա, նաև փրկարարների, անտառապահների և այլն:
Անդրադառնալով իր իսկ փաստարկմանը, 2020թ-ի բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հարցում կա պահպանողական մոտեցում, որը իրենց քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ավելի ցածր է, Նիկոլ Փաշինյանը ասաց նաեւ. «Բայց այս տարի մեր ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, որը արձանագրված է 2020-2022թթ-ի ծրագրում`7-8 % տնտեսական աճերի, և այն իրատեսական եմ համարում, քանի որ արդեն իսկ այն կարելի է տեսնել անզեն աչքով»:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Իսկ կարևոր խնդիրը իշխանության համար կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ նախատեսել են:
Վարչապետն ասաց նաեւ, որ կապիտալ ծախսերի թերակատարում կա և բացատրեց, թե ինչու. «Կոռուպցիայի դեմ պայքարի եթե նախկինում ենթադրաբար ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որևէ պահի իրենց հետևից գալու են, որևէ մեկը չկասկածի, որ խուսափելու է»: Ըստ նրա, բոլոր ոլորտներում երկրի ստանդարտները բարձրացելու խնդիր կա:
«Հիմա ես ՀՀ տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ որպես ՀՀ վարչապետ լավատես եմ և վստահ եմ առավել քան երբևէ: ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ ոչ միայն չկոտրվի, այլ հընթացս արագանա, և հասնենք այնպիսի ցուցանիշների, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ ու արդյունավետ և քաղաքացիների համար լինեն տեսանելի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ