Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ նախագահի` Իդլիբում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի ոչնչացման վերաբերյալ հայտարարությունից հետո գրավոր հաղորդագրություն է տարածել:
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից հոկտեմբերի 26-ի գիշերն Իդլիբում կազմակերպված օպերացիայից առաջ զինվորական ղեկավարության միջև տեղեկատվության փոխանակում և աշխատանքային համակարգում է տեղի ունեցել:
Ըստ հաղորդագրության` ԱՄՆ-ի կողմից Իդլիբում իրականացված օպերացիայի ընթացքում, մասնավորապես Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» և ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում գործել են դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: