Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2020-ի բյուջեի նախագծում կառավարության ամբիցիաները արտացոլված չեն. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 28,2019 11:32

«2020թ-ի բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հարցում պահպանողական մոտեցում կա, որը մեր ամբիցիանների ֆոնին մի փոքր ավելի ցածր են»,- այսօր խորհրդարանում մեկնարկած 2020 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս`հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով. «Բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում` ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»:

Նա այս քաղաքականությունը բացատրեց ռուսական ասացվածքով` Надейся на лучшее, готовься к худшему:

Նա հիշեցրեց, որ 2018-ին կանխատեսել էին 4,5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ 5,2 տոկոս են ապահովել: Վարչապետի համար, գրեթե ակնհայտ է, որ 2019-ի 7%-ին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ԿԲ-ն 6,9 է գնահատել:

Միջազգային կառույցներն էլ իրենց նախկին կանխատեսումները վերանայել են` ավելի բարձր աճի տոկոս են կանխատեսում:

Հայաստանի տնտեսությունն, ըստ վարչապետի, լավ տրամադրություններ ունի: Նկատի ունի`զարգացման դրական դինամիկա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031