Լրահոս
Օրվա լրահոսը

Սնունդ, որը փոխում է կյանքը, կամ թե ինչու արժե ամեն օր կաղամբով աղցան ուտել

Հոկտեմբեր 27,2019 23:00

Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենի տեսակները, ինչպիսիք են կաղամբը, ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը, ռուկոլան, բրոկոլին, մանանեխը և այլն, հատուկ ուշադրության են արժանի, քանի որ ոչ միայն օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, այլև բանջարեղենի այլ տեսակների բուժիչ հատկություններն ակտիվացնելու բացառիկ ունակություն ունեն։

Վերջին շրջանում այս խմբին պատկանող սննդամթերքի վերաբերյալ բազմաթիվ իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում, իբր դրանք վտանգավոր են վահանաձև գեղձի համար, սակայն դա ընդամենը գիտական ոչ մի հիմնավորում չունեցող ինֆորմացիա է։ Խաչածաղկավորների ընտանիքի բանջարեղենը վահանաձև գեղձի համար նույնպես շատ օգտակար է, նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանն ու պաշտպանում է վիրուսներից։

Այս բույսերը նպաստում են քաղցկեղային մի շարք հիվանդությունների (ներառյալ կրծքագեղձի, վերարտադրողական օրգանների, գլխուղեղի, աղիքների ու թոքերի) զարգացման կանխարգելմանը։

Խաչածաղկավորները հատկապես օգտակար են թոքերի համար, քանի որ նպաստում են թոքերի հյուսվածքների վերականգնմանն ու խթանում դրանց աճը՝ բնական ծծմբի պարունակության շնորհիվ։  Ծումբը միակ հանքանյութն է, որն առաջացնում է իր տարաձևությունները։ Կաղամբազգիները 2 տիպի ծծումբ են պարունակում, որոնք միասին ներծծվում են թոքերի հյուսվածքների մեջ՝ խթանելով դրանց աճն ու վերականգնումը՝ անգամ սպիների առկայության դեպքում։ Դրանից բացի խաչածաղկավոր բույսերը հարուստ են  В խմբի, ինչպես նաև А, С, Е և К վիտամիններով։

Դիտարկենք խաչածաղկավորների ընտանիքի «անդամներին» առանձին-առանձին․

Կարմիր կաղամբ

Ներկանյութը, որի շնորհիվ այս տեսակի կաղամբն իրեն բնորոշ յուրահատուկ գույնն է ստանում, հիվանդությունների դեմ պայքարող ամենաարդյունավետ պիգմենտներից մեկն է։ Կարմիր կաղամբի մեջ պարունակվող ծծմբական հանքանյութերն այս պիգմենտներից լյարդին  են փոխանցում անհարժեշտ սննդանյութերը, ինչով էլ պայմանավորված է կարմիր կաղամբի՝ հատկապես լյարդի համար նպաստավոր վերականգնող ազդեցությունը։

Կալե կաղամբ, կամ գանգուր կաղամբ

Երբ շարակցական հյուսվածքը հայտնվում է վիրուսի, բորբոքման, կամ թույլ իմունային համակարգի ազդեցության ներքո, կարող են խրոնիկական հիվանդություններ զարգանալ։  Եթե վնասվել են շարակցական հյուսվածքները, տանջում է հոդացավը կամ հոդերի բորբոքումը, ապա կաղամբի այս տեսակը շատ օգտակար կլինի։ Այն հակաբորբոքային միացություններ է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են վիրուսների դեմ, իսկ կենսահասանելի սննդանյութերը խթանում են բջիջների աճն ու նոր, առողջ շարակցական հյուսվածքի ձևավորումը։

Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբը բոր հանքանյութով է հարուստ, ինչը շատ կարևոր է ներզատական համակարգի աշխատանքի համար։ Կաղամբի այս տեսակն իր հակավիրուսային ազդեցության շնորհիվ օգնում է պայքարել վահանաձև գեղձի բորբոքման զարգացման դեմ, օգտակար է հիպոթալամուսի ու մակերիկամների աշխատանքի համար։ Ծաղկակաղամբը խորհուրդ է տրվում օգտագործել հում տեսքով, քանի որ այդպիսով պահպանվում են բոլոր վիտամիններն ու հանքանյութերը։

Բրոկոլի

Բրոկոլին ողջ օրգանիզմի համար չափազանց օգտակար բանջարեղեն է, քանի որ պարունակում է վիտամիններ ու կենսահասանելի հանքանյութեր, որոնք բարելավում են օրգանիզմի բոլոր համակարգերի, ներառյալ՝ իմունային համակարգի աշխատանքը։

Բրյուսելյան կաղամբ

Բրյուսելյան կաղամբը շատ սննդարար է և պարտադիր պետք է պատվավոր տեղ զբաղեցնի այն մարդկանց սննդակարգում, որոնք ցանկանում են առողջ հոդեր ունենալ։ Պարբերաբար օգտագործելով այն՝ նպաստում ենք օստեոպորոզի կանխարգելմանը, խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, լյարդի և արյան մաքրմանը։

Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենը ցանկալի է ներառել սննդակարգում, եթե կան առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են․

Քաշի ավելացում, նախադաշտանային համախտանիշ, սննդային ալերգիաներ, խոլեսթերինի բարձր մակարդակ, հոդերի բորբոքում, հոդացավ, ոտքերի ջղակծկումներ, հոտառության կորուստ, մշտական հոգնածություն, հաճախասրտություն, տագնապի զգացողություն և այլն։

Նշենք, որ կան սննդային մի շարք համադրություններ, որոնք ավելի ընդգծված առողջարար էֆեկտ ունեն և սիներգիկ կերպով են աշխատում միմյանց հետ։

  • Ծաղկակաղամբի և ծովային ջրիմուռների համադրությունը օրգանիզմը մաքրող հզոր միջոց է, որը մաքրում է ներզատական գեղձերը  քլորից, ֆտորից և այլ վնասակար նյութերից։
  • Եվս մեկ օգտակար տարբերակ է կարմիր կաղամբի ու խնձորի «միությունը»։ Այն օրգանիզմից դուրս է բերում մանրէները, մակաբույծներին, մաքրում լյարդը, աղիքներն ու փայծախը։
  • Բրոկոլիի ու ծնեբեկի զույգը երիկամները մաքրող հիանալի միջոց է։
  • Առանձին-առանձին վերցրած թե՛ դեկորատիվ կաղամբը, թե դդմի սերմերը հարուստ են ցինկով, սակայն դրանց համադրության շնորհիվ ցինկն ավելի կենսահասանելի է դառնում և ավելի լավ է յուրացվում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Էնտոնի Ուիլյամ, «Սնունդ, որը փոխում է կյանքը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031