Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սատանային դրսում հանդիպելու ժամը մոտենում է․․․

Հոկտեմբեր 27,2019 15:50

Հոկտեմբերի վերջին օրը, եթե ոչ մեծամասնությունը, ապա մի ստվար զանգված նշում է Հելոուինը։

Halloween-ը ամենամեծ քննարկումն ունեցող տոնն է, քանի որ հասարակությունը բաժանված է երկու խմբի․ մի խումբը կարծում է,  որ այն հակաքրիստոնեական է, և որ մեղք է այն նշելը, իսկ մյուս խումբն էլ անհամբեր սպասում է, թե երբ է գալու հոկտեմբերի 31-ը, որպեսզի կերպարանափոխված դուրս գան իրենց տներից՝  նշելու այն։

Զրուցեցինք քաղաքացիներից մի քանիսի  հետ, պարզելու՝ ինչպե՞ս են վերաբերվում այդ տոնին, նշո՞ւմ են արդյոք այն։ Ըստ Օֆելյա Պողոսյանի՝ Հայաստանում վախենալու կերպարներով շրջելն անընդունելի է․ «Տոնը կարող են նշել ինչ-որ ակումբային տարբերակով, բոլորը մեկ վայրում, բայց ոչ մարդաշատ փողոցներում` վախեցնելով մարդկանց»,- ասաց Օֆելյա Պողոսյանը։

Իսկ ըստ ԵՊՀ համալսարանի ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանի՝ Հելոուինը իր տեսակով եզակի տոն է, հետաքրքիր և հավես․ «Պետք չէ այդ տոնի մեջ հակաքրիստոնեական բաներ փնտրել, կարելի է ուղղակի նշել ու հավես ժամանակ անցկացնել»,- եզրափակեց Լիլիթ Հովսեփյանը։ Մեկ այլ քաղաքացի՝ Զառա Ղազարյանն ասաց, որ չի նշում այդ տոնը․ «Ընդհանուր առմամբ առաջին հայացքից  սովորական խաղ է թվում, բայց իհարկե իրականում թաքնված քարոզչական  տարրեր ունի։ Ամեն տեսակ քարոզչության կտրականապես դեմ եմ»,- նշեց Զառա Ղազարյանը։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Ավետիսյանն էլ ասաց, որ իր համար  Halloween- ը ժամանցային, ուրախ, հետաքրքիր տոն է․ «Ճիշտ է, երբեք չեմ մասնակցել տոնակատարությանը, բայց այս տարի որոշել եմ ընկերներիս հետ միասին կերպարանափոխվել»,- եզրափակեց նա։

Զրուցեցինք նաև ազգագրագետ Արարատ Ստեփանյանի հետ, որը նշեց, որ առավել ցանկալի է նշել հայկական տոները․«Հելոուինը հայկական տոն չէ,  ցանկալի է, որ երիտասարդները մեծ խանդավառությամբ նշեն հայկական տոները»,- ասաց ազգագրագետը։ Ըստ նրա՝ Հելոուինը, ընդհանուր առմամբ, չի հակասում հայկական ավանդույթներին և սովորություններին, բայց առավել նախընտրելի է գերապատվությունը տալ հայկական տոներին։

Զվարթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031