Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանն է քննել Նաիրի Հունանյանի գործը և ավելի շատ բան պետք  է իմանա. Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2019 14:18

«Ես դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին, այն ժամանակ նա ասաց՝ պետք է Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտարարություն անի, հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրավոր գրությամբ, ինքը չարեց»,- այսօր Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց  Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է քննել  Նաիրի Հունանյանի գործը և ավելի շատ բան պետք  է իմանա.
«Գումարած դրան՝ Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի…
Ժամանակն է, որ ամեն մեկն իր բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»:

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին՝ պարոն Միքայելյանը նկատեց՝ «Նաիրի Հունանյանը դուրս գա ի՞նչ անի»:

Նա հերքեց երկրապահների՝  ԵԿՄ-ից դուրս գալու լուրերը. «Այսպես ձևավորված երկրապահում շատ մարդիկ պետք է դուրս գան, ոչ թե դուրս են եկել, այլ պետք է դուրս գան, քանի որ երկրապահը պետք է մաքրվի: Թե՛ ՀՀՇ-ի օրոք, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, երկրապահի նկատմամբ միշտ ճնշումներ են եղել, ուզեցել են ձերբազատվել, բայց հնարավոր չէ, հիմա հարաբերական անդորր է»:

Հարցին, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հարաբերությունները, նա պատասխանեց, որ շատ լավ են.«Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ կկտրվեմ, կան տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031