Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ընդունակ է». Արամ Սարգսյանը` Հոկտեմբերի 27-ի մասին

Հոկտեմբեր 27,2019 13:50

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ,  նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում, բայց  այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու.  նման գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ:

Այսօր Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  նա լրագրողների հետ զրույցում ասաց.
«Միանշանակ է, որ իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործը, իսկապես, քաղաքական ենթատեքստ ունի։ Մեկ անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, և տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարություն արագ անցկացրել են, և դրա արդյունքները չեն բավարարել որևէ մեկին: Ամենայն հավանականությամբ, նման հանցագործության գնացած ստահակը ամեն ինչի ընդունակ է և ես չեմ բացառում, որ հիմա ինքը, իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասի, ինչը կարող է և ճշմարտությունն է, գուցե ասվում է նրա համար, որ հայտնվի շահեկան իրավիճակում»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակահատվածում, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի.
«Երբ ուժեղ պետություն կլինենք, այդ ժամանակ կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը, չեմ կարծում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա կարող է ստուգել, այն պարագայում, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Ես գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը, գործի վերաբացմամբ դատավարության անցկացումը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում։ Ես ուզում եմ միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում գործը բացահայտվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031