Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ՝ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռ չի բացահայտվել». Դավիթ Տոնոյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին

Հոկտեմբեր 27,2019 12:07

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հարցին, թե Մեղրիի փոխանակման հարցը, ԼՂ խնդիրը Հոկտեմբերի 27-ի հետ կապում է, թե՝ ոչ դժվարացավ պատասխանել, ասաց՝ ով որ կապում է, նրան էլ հարցրեք:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն, ասաց՝ մարդիկ կան դատապարտված. « Ոնց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների մասին հիմա չեմ կարող խոսել: Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում, եթե նոր հանգամանքներ հայտնվեն, միգուցե փոփոխություն կատարվի, բայց դա ՊՆ նախարա ՞րի հարցն է, ես  ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռեւս չի բացահայտվել, եթե կան մարդիկ, որոնք ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել, հնարավոր չէ, որ չբացահայտվի, , այնպիսի բաներ են բացահայտվում դեպքից  30-40 տարի հետո»:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հարցին էլ նախարարն ասաց, որ հանձնաժողովի հետ իրենց համագործակցությունը սերտ է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, ՊՆ ներկայացուցիչները ներկա են այդ աշխատանքներին, իսկ եթե իրեն էլ հրավիրեն, պատրաստ է գնալ: Ինչ ակնկալիք ունի հանձնաժողովից հարցին պատասխանեց՝ապրիլյան պատերազմի գործողությունների հետ կապված ասեկոսեները  ավարտվեն: Հետո հավելեց, որ բացառում է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից  դավադիր պատերազմի կամ  դավադիր գործողությունների հավանականությունը:  Իսկ այժմ, ըստ նախարարի, սահմանին իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է, իրավիճակը՝ վերահսկելի :

Ինչի՞ց ծագեցին իր հրաժարականի մասին լուրերը հարցին, նախարարը կատակեց՝ ծագելու բան էր, ծագեցին, չբացառեց նաեւ՝ երեւի տրամադրություններ էին ստուգում: Իսկ լարվածություն կա ՞ վարչապետի հետ հարցին, նա պատասխանեց՝ իր ներքին աշխարհում՝ ոչ, հստակեցրեց նաեւ, որ վարչապետի հետ էլ չկա:

Արցախի խնդրի լուծումն ինչպե՞ս է տեսնում հարցին նա պատասխանեց՝ Արցախի հարցը  լուծված է, իսկ Մեղրիի փոխանակման հարցի վերաբերյալ ասաց՝ ինքը երբեք փոխանակումների մասին չի խոսել, այլոց հայտարարություններն էլ այդ հարցով  չի կարող մեկնաբանել:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031