Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում