Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը մեծ առավելությամբ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Հոկտեմբեր 26,2019 23:04

Մինչեւ 20 տարեկան գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը բացահայտ առավելությամբ հաղթեց Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նա իր մրցելույթներն սկսում էր այն ժամանակ, երբ մրցակիցներն արդեն ավարտել էին պայքարը:

Պոկում վարժությունում Վարազդատը 180 կգ ծանրաձողին առաջին անգամ մոտեցավ այն ժամանակ, երբ մյուսներն արդեն ավարտել էին իրենց գործը: Այնուհետեւ, մեր ծանրորդը սանձեց 190 ապա նաեւ 194 կգ-ն`  2-րդ տեղի հետ տարբերությունը հասցնելով ամբողջ 16 կիլոգրամի:

Նույնը կրկնվեց  նաեւ հրում վարժությունում: Միայն թե պայքարելու փորձ անում էր նիդեռլանցի ծանրորդը: Այդուհանդերձ, Վարազդատը առաջին մոտեցման 220 կգ-ով լուծեց նաեւ հրում վարժության ու երկամարտի ոսկե մեդալի հարցը, իսկ երկրորդ մոտեցման 230 կիլոգրամով արծաթե մեդալակրից առավելությունը հասցրեց 33 կիլոգրամի: Վարազդատ Լալայանի արձանագրած կիլոգրամները՝ 194+230=424 կգ:

Այսօր մրցահարթակ  էր մտել նաեւ 109 կգ քաշային Յաշա Մինասյանը, որը հրում վարժությունում արժանացավ բրոնզե մեդալի՝ 200 կգ, իսկ երկամարտում ցույց տվեց 358 կիլոգրամ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031