«Այսօր տեսա, որ ուրիշ քաղաքներից շատ մարդիկ եկել են Վանաձորի տոնը շնորհավորելու: Սա շատ լավ ավանդույթի սկիզբ է: Ամեն մեկս սիրում ենք մեր թաղն ու ծննդավայրը, բայց մեր քաղաքային սիրո սահմանները պետք է ընդլայնել»,- Վանաձորի հիմնադրման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեւանցին պետք է սիրի Գյումրին, գյումրեցին՝ Կապանը, իջեւանցին՝ Բերդը, որովհետեւ մենք քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու հայրենիք չունենք… Մենք մեկ միասնական հայրենիք ունենք: Վանաձորը ոչ միայն վանաձորցու, երեւանցու, այլեւ Արցախի քաղաքացու հայրենի քաղաքն է»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը:
«Եվ, ամենակարեւորը, դբա լավը, ժողովո՜ւրդ ջան, դբա լավը…»,-դիմելով քաղաքացիներին՝ եզրափակեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ