«Վանաձորի 13 երկրորդային փողոցի նորոգման համար այս տարի հատկացվել է 210 միլիոն դրամ»,-Վանաձորի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այսօր հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա ձեռքբերումներից առանձնացրեց այն փաստը, որ նորոգվում է նաեւ Վանաձորի ծանրամարտի դպրոցը. «Մեր ծանրամարտիկները կկարողանան մարզվել լավ պայմաններում եւ հանդես գալ միջազգային ասպարեզում»: Ասլանյանը տեղեկացրեց, որ միայն այս տարի վանաձորցի 40 մարզիկներ միջազգային տարբեր մրցաշարերում ճանաչվել են հաղթողներ եւ մրցանակակիրներ:
Քաղաքապետի խոսքով՝ մտադիր են Վանաձորը դարձնել սպորտային եւ մշակութային զբոսաշրջության կենտրոն, սակայն քաղաքը դեռեւս չսպիացած վերքեր ունի. «Տնակային ավանների եւ վթարային շենքերի խնդիրը դեռեւս լուծված չէ. Կառավարության ջանքերով համատեղ քննարկում ենք լուծման ուղիները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ