Վանաձոր քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին այսօր մասնակցում է նաեւ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Սոս Սարգսյան, Հրանտ Մաթեւոսյան… քաղաքի մեծերն են, էլի անուններ կան, որոնք ինձ համար շատ սիրելի մարդիկ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մանսուրյանը վանաձորցիներին մաղթանքներ հղեց. «Եկեղեցի գնալիս լինենք հավատացյալ, իսկ դպրոց գնալիս՝ սովորող: Աշխատանքի գնալիս էլ լինենք բեղմնավոր: Մեծերից ականջիս հասած ամենալավ խոսքը, որն ասում են, «իրարից անպակասն» է: Իրարից անպակաս լինենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև