Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի վերջին անդամը՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, երկամարտի 230 կգ-ով նվաճեց այս տարիքային խմբի փոխչեմպիոնի կոչումը: Տաթեւը, սակայն, առաջինն էր պոկում վարժությունում՝ 105 կգ եւ երրորդը հրումում՝ 125 կգ:
Այսպիսով, Բուխարեստում Հայաստանի աղջիկների հավաքականը ներկայացնում էին երեք մարզուհի, եւ երեքն էլ բարձրացան պատվո պատվանդան. Լիանա Գյուրջյանը եւ Արփինե Դալալյանը՝ չեմպիոնական, Տաթեւ Հակոբյանը՝ արծաթե աստիճան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ