Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն 9 երիտասարդի մասնակցությամբ Դավթաշեն թաղամասում․ Shamshyan.com

Հոկտեմբեր 26,2019 18:06

Shamshyan.com – ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դավիթշեն 2-րդ թաղամասում գտնվող զբոսայգում, որին մասնակցություն են ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչներ, 17-ամյա Նարեկ Շ.-ն, 16-ամյա Արսեն Խ.-ն, 16-ամյա Կարեն Բ.-ն, 16-ամյա Գագիկ Պ.-ն, 17-ամյա Ստեփան Ս.-ն, Սպիտակ քաղաքի բնակիչ, 15-ամյա Սերյոժա Հ.-ն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 16-ամյա Գագիկ Դ.-ն, 14-ամյա Մարատ Հ.-ն և 14-ամյա Նարեկ Գ.-ն:

Վերջիններս վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերյոժա Հ.-ն քթի վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանություն, իսկ մի քանիսին էլ հայտնաբերել են տարված բացատրական աշխատանքների շնորհիվ: Վիճաբանության բոլոր մասնակիցները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մի մասը սովորում է Քանաքեռավանի ավագ դպրոցում, մի մասը՝ Զարդարվեստի ուսումնարանում, մի մասը՝ Մշակույթի պետական քոլեջում, մի մասն էլ՝ Դավիթաշենում գործող դպրոցներից մեկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031