Վանաձորի օրվան նվիրված միջոցառումներին այսօր մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քիչ առաջ ծանոթացավ Կերպարվեստի թանգարանի կառուցման աշխատանքներին:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ այն կշահագործվի արդեն այս տարի. նոյեմբերին նախատեսվում է ավարտին հասցնել: Փաշինյանը նկատեց, որ դա քաղաքում զբոսաշրջային ակտիվության առիթ կտա:
Ապա Փաշինյանն այցելեց առողջարանային համալիր:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ